«Միասնության թևեր»նախաձեռնության և «Շանթ Դաշինք»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ստորագրել են քաղաքական համագործակցության հուշագիր։ Այդ մասին տեղեկանում ենք «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։ Փաստաթուղթը սահմանում է ընդհանուր նպատակների, արժեքների և գործողությունների շրջանակ, որոնք ուղղված են` ազգային միասնականության վերականգնմանը, պետական ինքնիշխանության պաշտպանությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը»։