Հայէկոնոմբանկը՝ ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» գործընկեր

Կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարելավումը՝ Հայէկոնոմբանկը շարունակական քայլեր է ձեռնարկում տարբեր ծրագրերի շրջանակներում ՓՄՁ-ների վարկավորումն ապահովելու համար: Հերթական համագործակցությունն ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ է. «ԻՐԻՍ Աքսելերատոր և Շրջանառու ֆոնդ» նախաձեռնության շրջանակում՝ RECONOMY ծրագրի աջակցությամբ իրականացվում է «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագիր» գյուղատնտեսության, գյուղարտադրանքի, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների ՓՄՁ-ների համար: Նպատակն է ՓՄՁ-ներին առաջարկել … Read more

«ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ TRIPP նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ». Մարթա Կոս

ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ TRIPP նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ, ըստ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոսի։ «Եվրամիությունն ունի իր սեփական առաջարկները և շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ ԱՄՆ մասնակցությունը հատկապես կարևոր է, քանի որ նախագիծը տարածվում է միայն մեկ երկաթուղային հատվածի վրա», — … Read more

Առողջության ապահովագրության համակարգի ներդրումը վիզաների ազատականացման տեսանկյունից շատ կարևոր է մեզ համար. Եղոյան

Առողջության ապահովագրության համակարգի ներդրման առաջին տարում գործ ենք ունենալու 1,5 մլն մարդու հետ: Ինչքան էլ փորձենք մոդելավորել, չենք կարող ճշգրիտ ասել՝ կունենանք այսքան հերթ, այնքան ծախս: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով առողջության հանընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին ընդդիմադիրների մտահոգություններին: «Մի բանը որ նոր … Read more

Հայաստանի տարբեր համայնքներում ուսումնասիրում ենք առկա խնդիրները՝ նպատակ ունենալով բարելավել բնակիչների կյանքի որակը․ Նաիրի Սարգսյանն այցելել է սահմանամերձ Վահան գյուղ (տեսանյութ)

Շարունակում ենք այցելել Հայաստանի տարբեր համայնքներ՝ տեղում ուսումնասիրելու առկա խնդիրները, արձանագրելու դրանց պատճառները և մշակելու արդյունավետ լուծումներ՝ նպատակ ունենալով բարելավել բնակիչների կյանքի որակը և սոցիալ-տնտեսական պայմանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Այս անգամ այցելել էինք Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղ»,-գրել է նա։

Եվրոպան ձգտում է Ռուսաստանի հետ առճակատման․ Պեսկով

Ցավոք, Եվրոպան վճռականորեն տրամադրված է շարունակել իր առճակատումը Ռուսաստանի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ցավոք, նրանք ձգտում են շարունակել առճակատումը։ Նրանք ասում են, որ վախենում են Ռուսաստանից», – ասել է Պեսկովը՝ հիշատակելով եվրոպական երկրները։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր

Դեկտեմբեր 02,2025 13:52 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է նախարար Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը: Այսօրվա քննարկումների օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, այդ թվում՝ նոր օրակարգի հաստատումն, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ փոխկապակցվածության խթանում: ՀՀ ԱԳՆ Համաձայն «Հեղինակային … Read more

Նախարարին ներկայացվել են հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որակին վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի այցերը Հայոց ցեղասպանության հուշահամալիր շարունակվում են: Հերթական այցի ընթացքում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընթացքին, որակին և ժամկետներին վերաբերող հարցեր: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հաստատված նախագծով սահմանված պահանջները, շինարարական աշխատանքների կատարման մասնագիտական բարձր չափանիշները։ Այցի ընթացքում … Read more