Օպերային թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Դեկտեմբերի 3–ը Հաշմանդամների միջազգային օրն է: Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 4-ին կայանալիք համերգը նվիրված է այդ օրվան: Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգան հանրապետական և միջազգային բազում մրցույթների դափնեկիրներ, ջութակահար Լուսինե Սարգսյանն ու դաշնակահար Լևոն Կարապետյանը: Համերգը կղեկավարի մաեստրո Կարեն Դուրգարյանը: 2006-ին Հայաստանը պաշտոնապես միացավ  1992-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Հաշմանդամության … Read more

Ընտրություններին ՔՊ-ն տանելու է ջախջախիչ հաղթանակ, ես կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում. Հակոբ Արշակյան

Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններում և դրա պատճառները շատ են: Ես ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Արշակյանը:   «Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք ցանկանում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ունենա: Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, … Read more

Արցախի այս որոշման դեմ են դուրս եկել ադրբեջանա-թուրքական ռեժիմի բոլոր ներկայացուցիչները՝ Ալիևի և Փաշինյանի գլխավորությամբ

Դեկտեմբերի 1-ը Հայաստանի և Արցախի վերամիավորման օրն է։ Այդ պատմական որոշումն է դրված Հայաստանի Անկախության մասին հռչակագրի հիմքում, որն էլ հիմք է հանդիսացել ՀՀ Սահմանադրության ընդունման համար։ Սրա դեմ են այսօր պայքարի դուրս եկել Ադրբեջանա-թուրքական ռեժիմի բոլոր ներկայացուցիչները՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ դասական նիկոլական շանտաժ. Ռուբեն Մելիքյանը՝ «Տասը Տիրադավների» մասին

2 Դեկտեմբերի, 2025 Իմ ընկալմամբ՝ Եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը կարելի է քննարկել երեք դիտանկյուններից. Այս մասին գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: 1) վարչական, որովհետև Եկեղեցին դարեր առաջ ստեղծված հիերարխիկ համակարգ է 2) բարոյական, որովհետև Եկեղեցին դարեր առաջ ստեղծել է թե՛ եկեղեցականներին և թե՛ աշխարհականներին վերաբերող վարքականոն ու անընդհատ կատարելագործում է այն 3) Աստվածպաշտական, որովհետև … Read more

Ռուսաստանին զիջումներ անելը Եվրոպայի համար կարժենա շատ ավելին, քան Ուկրաինային օգնելը․ New York Post

«Եվրոպայի ընտրությունը» վերնագրով նոր նորվեգական ուսումնասիրության համաձայն՝ Ուկրաինային Ռուսաստանին հաղթելուն օգնելը Եվրոպայի համար պակաս թանկարժեք հեռանկար է, քան Կրեմլին զիջումներ անելը, ըստ New York Post-ի։ Նշվում է, որ Ուկրաինայի ռազմական գործողությունների ֆինանսավորումը չորս տարվա ընթացքում եվրոպական կառավարություններին կարժենա 606-972 միլիարդ դոլար, սակայն նրա արևելյան թևի ամրապնդումը, եթե Մոսկվան հասնի իր ուզածին, նրանց կարժենա գրեթե կրկնակի … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե նախատեսված գումարները վերջանան, ի՞նչ է տեղի ունենալու, ոնց եք տակից դուրս գալու»․ Աղազարյանը՝ նախարարին

ԱԺ նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց բարձրացրեց․ «Եթե առողջության համապարփակ ապահովագրության նախատեսված գումարները վերջանան, ի՞նչ է տեղի ունենալու»։ Մանրամասները՝ տեսանյութում․

«Եթե ուզում եք ձեր նախաձեռնությունը դիտարկվի անկեղծ, անհապաղ ազատ արձակեք տղաներին»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդում եմ, որ նիկոլականները նոր բան են մոգոնել – ասում են՝ մենք հայհոյանքին հայհոյանքով չենք պատասխանելու և այդ քարոզչական «սոուսի» ներքո՝ նոր վարքականոն են ընդունում։ Օքեյ։Բա էդ դեպքում՝ ո՞նց հասկանանք Նարեկի և Վազգենի դեմ քրեական գործն ու նրանց կալանավորումը։ Երբ թիվ 2 նիկոլականը նրանց անվանում է «շան լակոտ», ստանում է … Read more

Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. չեմ էլ պատրաստվում երբևէ օգտվել «88» կոչված խանութներից. Աննա Հակոբյան

Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը:   «Սիրելի հայրենակիցներ, Հայտարարում եմ, որ մեր ընտանիքը չի օգտվել եւ չի օգտվում «88» սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որեւէ մեկում։ Ես չգիտեմ դրանք ինչ խանութներ են, … Read more