Ռուանդան և Կոնգոն Թրամփի միջնորդությամբ խաղաղության և օգտակար հանածոների մշակման մասին համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ռուանդայի առաջնորդներին իրենց քաջության համար, երբ նրանք հինգշաբթի ստորագրել են համաձայնագիր, որի նպատակն է դադարեցնել Կոնգոյի արևելքում հակամարտությունը և բացել տարածաշրջանի կարևոր օգտակար հանածոների պաշարները ԱՄՆ կառավարության և ամերիկյան ընկերությունների համար, հաղորդում է Associated Press-ը։ Այդ պահը աշխարհի ամենաերկարատև հակամարտություններից մի քանիսում խաղաղություն հաստատելու մասին … Read more

Թրամփը վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է կարգավորվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է, որ ուկրաինական հակամարտությունը վերջնականապես կկարգավորվի։ Վաշինգտոնում Սուրբ Ծննդյան եղևնու լույսերը վառելուց առաջ ամերիկացի առաջնորդը նշել է, որ արդեն կարողացել է վերջ դնել ութ հակամարտությունների: «Եվ մենք աշխատում ենք ևս մեկի վրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Եվ կարծում եմ, որ մենք ի վերջո կանենք դա։ Մենք շատ … Read more

Պոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկ առաջին ընթերց­մամբ ընդունեց զինծառայությունը կես տարով կրճատելու մասին պաշտպանության նախարարության առաջարկը: Երբ հրատապ ճանաչված նախագիծն ընդունվի եւ ուժի մեջ մտնի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն կծառայեն ոչ թե երկու տարի, այլ՝ մեկուկես: Չնայած ընդդիմադիրները քննադատեցին այս նախագիծը՝ ասելով, որ այն անվտանգային խնդիրների է հանգեցնելու, կրճատվելու … Read more

Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետ

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով դատախազության հաղորդագրությանը,  հրապարակել են մոլորեցնող վերնագրերով նյութեր, որոնցում նշվում է, թե Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը 5330 հեկտար հողատարածքը 49 տարով անհատույց փոխանցել է «իր և Հովիկ Աբրահամյանի ընկերությանը։ Ուսումնասիրելով այդ առնչությամբ դատախազության հաղորդագրությունը` մենք պարզեցինք, որ այս ձևակերպումը չի բխում պաշտոնական հաղորդագրության բովանդակությունից։ Հրապարակումների կապակցությամբ … Read more

Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. Արմավիրում գտել են 42-ամյա կնոջ մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մՔարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։ Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Թրամփի մասնակցությամբ Կոնգոն ու Ռուանդան խաղաղություն կնքեցին

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ռուանդայի առաջնորդները ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրել են խաղաղության համաձայնագիր, որի նպատակն է վերջ դնել տարածաշրջանի ձգձգված հակամարտությանը: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել նախօրեին` Վաշինգտոնում, վերջերս անվանափոխված Դոնալդ Ջ. Թրամփի խաղաղության ինստիտուտում։ Միջոցառումից Սպիտակ տան մամուլի ծառայությունն ուղիղ հեռարձակում է կազմակերպել։ «Ես մեծ վստահություն ունեմ երկու առաջնորդների նկատմամբ: Մենք կկատարենք այս պարտավորությունները: … Read more

Միացյալ Նահանգները մտադիր է արգելել մուտքը ավելի քան 30 երկրների քաղաքացիների համար

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ ԱՄՆ մուտքը կարող է արգելվել կամ սահմանափակվել ավելի քան 30 երկրների քաղաքացիների համար։ «Ես չեմ տա ձեզ ճշգրիտ թիվը, բայց դրանք ավելի քան 30-ն են։ Եթե այս երկրները չունեն կայուն կառավարություններ, եթե նրանք չեն կարող մեզ բացատրել, թե ովքեր են փորձում մուտք գործել Միացյալ Նահանգներ, ինչո՞ւ … Read more

Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ)

5 Դեկտեմբեր, 2025 20:08 • Երևանի իշխանությունները վերջին 2֊3 տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցներում ծառերի սպանդ են արել, ծառերի կոտորած, ծառերի եղեռն են արել, իրենց արարքը արդարացնելով, իրենց գործողությունները մեկնաբանելով թե իբր այդ ծառերը արդեն մեծ էին և իբր ֆունկցիոնալ չէին, իբր իրենց նպատակին չէին ծառայում։ • Երևանի խցանումների վերացման … Read more