Միացյալ Նահանգները մտադիր է արգելել մուտքը ավելի քան 30 երկրների քաղաքացիների համար

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ ԱՄՆ մուտքը կարող է արգելվել կամ սահմանափակվել ավելի քան 30 երկրների քաղաքացիների համար։

«Ես չեմ տա ձեզ ճշգրիտ թիվը, բայց դրանք ավելի քան 30-ն են։ Եթե այս երկրները չունեն կայուն կառավարություններ, եթե նրանք չեն կարող մեզ բացատրել, թե ովքեր են փորձում մուտք գործել Միացյալ Նահանգներ, ինչո՞ւ պետք է թույլ տանք այդ երկրներից մարդկանց մուտք գործել», -ասել է նա Fox News-ի եթերում:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Վաշինգտոնը քննարկում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին արգելված կամ սահմանափակված է մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Նոեմը նախկինում առաջարկել էր մուտքի լիակատար արգելք սահմանել այն երկրների նկատմամբ, որոնց քաղաքացիները ամենից հաճախ սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար։

Leave a Comment