Թրամփի մասնակցությամբ Կոնգոն ու Ռուանդան խաղաղություն կնքեցին

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ռուանդայի առաջնորդները ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրել են խաղաղության համաձայնագիր, որի նպատակն է վերջ դնել տարածաշրջանի ձգձգված հակամարտությանը:

Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել նախօրեին` Վաշինգտոնում, վերջերս անվանափոխված Դոնալդ Ջ. Թրամփի խաղաղության ինստիտուտում։ Միջոցառումից Սպիտակ տան մամուլի ծառայությունն ուղիղ հեռարձակում է կազմակերպել։

«Ես մեծ վստահություն ունեմ երկու առաջնորդների նկատմամբ: Մենք կկատարենք այս պարտավորությունները: Ես գիտեմ, որ նրանք կկատարեն դրանք, կիրականացնեն այս համաձայնագիրը և կստեղծեն շատ ավելի պայծառ ապագա իրենց երկրների ժողովուրդների համար», — ասել է Թրամփը:

Նա նշել է, որ վերջ է տվել 30-ամյա պատերազմին։ «Սա ութերորդ պատերազմն է, որը մենք ավարտել ենք մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում»,- ասել է նա։

Leave a Comment