Դաշնամուրի նախկին գործարանի փլուզման պատճառով բեռնատարների մուտքը որոշ ուղղություններով սահմանափակվել է․ ՀՀ ՆԳՆ

Շիրակի 1/68 շենքում (չգործող դաշնամուրի նախկին գործարան-խմբ․) տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը որոշ ուղղություններով ժամանակավորապես արգելվում է, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։  Ուղղությունները հետևյալն են՝ Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ-Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ)։ Շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից … Read more

«ԼԻԳԱ Ինշուրանսի» բաժնետոմսերն ավստրիական 2 ընկերություն է գնել

4 դեկտեմբերի 2025 – 14:55 AMT PanARMENIAN.Net – «ԼԻԳԱ Ինշուրանս» ապահովագրական ընկերության 100 % բաժնետոմսերը ձեռք են բերել ավստրիական «Գրավե Գրուպ» (GRAWE Group) ընկերությունը և «Ցե-Կվադրատ» ներդրումային խումբը (C-Quadrat Investment Group)։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա գնահատմամբ, սա կարևոր և նշանակալի զարգացում է Հայաստանի ապահովագրական շուկայի համար, … Read more

Փաշինյանը վարում էր մեր հավաքներն ու DJ-ի դեր տանում. Լևոն Զուրաբյան

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը «շնորհքով» վարում էր մեր հավաքները, ու հիմա, ցավոք, միայն դրանով արժանացավ ժողովրդի քվեին․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Մենք անգամ մեր մղձավանջային երազներում չէինք կարող տեսնել Նիկոլին երկրի ղեկավար։ DJ՝ այո, կարողանում է լինել, բայց ղեկավա՞ր»,- ասաց նա։ «Փաշինյանը կարող էր ղեկավարել միայն մարզպետի տեղակալի պաշտոնը, սա մաքսիմումն է»,- … Read more

Տարածաշրջանային էլեկտրական ցանցերին միանալու հարցը ՀԷՑ-ի խնդրի հետ կապ չունի. Փաշինյան

ԵՄ հանձնակատարի հայտարարությունը, թե պատրաստ են օժանդակել Հայաստանի էլեկտրացանցերը տարածաշրջանային՝ մասնավորապես Վրաստանի եւ Թուրքիայի հաղորդման գծերին միանալու հարցում, որեւէ կապ չունի ՀԷՑ-ի կառավարման խնդիրների հետ, «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՀԷՑ-ի կառավարման խնդրի մասին կառավարության դիրքորոշումն ինքն արդեն ներկայացրել է։ Տարբերակները երկուսն են։ «Տարբերակ առաջին՝ դա … Read more

ԱԽ քարտուղարը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ կմասնակցի «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն» թեմայով քննարկմանը

© 2012 – 2025 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

ՀՀ ինտերնետ կապուղիներում առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News «Արմենիան Քարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրված տեխնիկական խնդիրը կարգավորված է և համակարգը շարունակում է անխափան աշխատել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել էին տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չէին հավաստագրվում։ —00—ՄԱ

ԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Տեր Ռուբենը մանրամասներ է հայտնել (Video)

«Սատանան, դևերը և նրանց գործակիցներն են»: Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը սրտնեղած է. երեկվանից համացանցում տեղեկություն են շրջանառում, թե Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափառի անունը՝ բացի մի հոգուց, ու այդ մեկը ինքն է: «Ես Կարենին ասել եմ, որ ես իրավունք չունեմ տենց բան անելու, 25 տարի … Read more

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նպատակն է ստեղծել բարեգործության նոր մշակույթ. «Իմ քայլը» հիմնադրամ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ամփոփում է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի՝ «Հաջողակ կին գործարարից՝ սկսնակ կին գործարարին» և «Երիտասարդի երազանք» նախագծերը, որոնց արդյունքում աջակցություն է տրամադրվել 42 կանանց բիզնեսներին, և կյանքի կոչվել կամ ընդլայնվել տղամարդկանց 58 բիզնես գաղափար: Այս ծրագրով հիմնադրամը մտադիր է Հայաստանում ստեղծել ոչ միայն բարեգործության նոր մշակույթ, այլև այդ մշակույթը դարձնել ավանդույթ: … Read more

Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Բագրատ Սրբազանի և մյուսների  գործի շրջանակներում. փաստաբան

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Բագրատ Սրբազանի և մյուսների  գործով։  Այդ մասին «Ազատություն» ՌԿ-ին ասել է նրա փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը։ Մինչ քննչական մարմին այցելելը Սամվել Շահրամանյանը հայտնել էր, որ տեղյակ չեն եղել, թե ինչ գործով են իրեն կանչել։ Հարցաքննությունը տևել  է ավելի քան մեկ ժամ։  Հարցաքննությունից հետո փաստաբան Ջհանգիրյանը ասել է, որ իրենք … Read more