Ադրբեջանը հույս ունի 2026թ․ խաղաղության համաձայնագիրը կնքել Հայաստանի հետ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղաքականություն

04.12.2025 | 20:53

Ադրբեջանը հուսով է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը հաջորդ տարի կստորագրվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուգիչ Էլչին Ամիրբեկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սա պատմական տարի է։ 30 տարվա հակամարտությունը վերջապես ավարտվեց, և մենք մոտ ենք խաղաղության ձևակերպմանը։ Վաշինգտոնում օգոստոսին կայացած գագաթնաժողովը թույլ տվեց մեզ հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, բոլոր երկրների համատեղ ցանկությունը՝ շրջել էջը և սկսել նոր գլուխ տարածաշրջանային զարգացման մեջ։ Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը։ Հաջորդ տարին նույնպես կարևոր է. մենք հույս ունենք պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ»,- Ժնևում լրագրողներին ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment