ՔՊ-ականները քննարկել են 2026թ. խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի համամասնական ցուցակի ձևավորման կարգը

Դեկտեմբեր 04,2025 23:55 Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման կարգը։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի … Read more

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, դրանով նախատեսվող գործողություններին և միջոցառումներին, որոնք միտված են լինելու զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորմանը, արտագնա և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, նոր շուկաների թիրախավորմանը։ Ծրագրով նախատեսվում է հետևողական քայլեր իրականացնել … Read more

Հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների թիվն աճել է երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Մեր նախորդ վերլուծությունում նշեցինք, որ հանրապետությունում արձանագրված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում կազմել է 31,473 միավոր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.3%-ով։ Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել  է 12, 881 միավոր, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով։ Մարդու (անձի) դեմ … Read more

Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների – 5tv

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 42  հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ի․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Լոռու մարզի բնակիչներ 40-ամյա Քրիստինե Մ․-ին և 44-ամյա Սլավիկ Ղ․-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն … Read more

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:  Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ … Read more

«88» սուպերմարկետների ցանցը չի ունեցել և չունի որևէ կապ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. հայտարարություն

«88» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կապ չի ունեցել և չունի որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ «Վերջին օրերին շրջանառվող հրապարակումների և մեկնաբանությունների կապակցությամբ ցանկանում ենք հստակ ներկայացնել մեր պաշտոնական պարզաբանումը։ «88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց … Read more

Պատասխանում է՝ բռունցքով հարվածելով քաղաքացու դեմքին. Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել

Տիգրան Տեր-Պետրոսյանը սոցցանցի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Արշակ Խաչատրյանի ձերբակալությանը հետևած մեկնաբանություններին: «Սրբապիղծ Սամվելի ձերբակալությունը ծանր են տարել լուսանցքում գտնվող մի շարք քաղաքական «գործիչներ»: Սկսել էին վերլուծել սրբապղծի պոռնո վիդեոները, պայուսակի մեջ թմրանյութ գցելը, իսկ վերջում փորձագետի դեմքով եզրահանգման են գալիս` իբրև Սամվելը «սուրբ» է: Տալիս եմ ձեզ նոր առաջադրանք. Հաղարծին վանական … Read more

Կաթողիկոսը քո անձնական համհարզը չէ, որ քո «պետք-չպետքով» որոշվի և առնվազն պետք է կարողանաս ապացուցել, որ նա ենթարկվում է ինչ որ երկրի հատուկ ծառայություններին. Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.  «Մարդ, դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, բացի կաթողիկոսը, դու ուրիշ գործիք չունե՞ս, բացի կալանքն ու քրեական հետապնդումը: Դու ուրիշ անելիք չունե՞ս, բացի խառնակչություն ու ատելություն տարածելը: Մարդ էլ էսքան համառ լինի չար գործերի մեջ… Ես շատ բան եմ տեսել, բայց չեմ դադարում զարմանալ, երբ այսքան անթաքույց օրենք … Read more

Մոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. Պուտին

Մոսկվան պնդում է, որ կատարվեն Հյուսիսատլանտյան դաշինքը դեպի արևելք չընդլայնելու՝ 1990-ականներին հրապարակայնորեն տրված խոստումները. ըստ ТАСС-ի` հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք որևէ անսովոր կամ անսպասելի, երկնքից ընկնած ոչ մի բան բան չենք խնդրում։ Պարզապես պնդում ենք կատարել մեզ արդեն տրված խոստումները։ Դրանք երեկ չեն հորինվել։ Դրանք տրվել են … Read more

«Չեմ թաքցրել տարակուսանքս, որ ներկայումս հոգևորականների «որսով» զբաղվող ԱԱԾ-ի առաջնահերթություններում չեմ տեսնում անհետ կորած անձանց փնտրտուքը». Տաթեւիկ Սողոյան

Իրավապաշտպան Տաթեւիկ Սողոյանը գրում է. «Այս օրերին Երևանում են գտնվում Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) ներկայացուցիչները: Հետաքրքրվում են, թե ՀՀ իշխանությունները ինչ քայլեր են ձեռնարկել պատերազմում անհետ կորած անձանց հարցը լուծելու ուղղությամբ, արդյո՞ք ընդունել են Նիդերլանդների Թագավորության դրամաշնորհով արված հետազոտության արդյունքով առաջարկված քայլերը թե՞ թողել են հարցը բախտի քմահաճույքին: Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ, որ … Read more