Ալեն Սիմոնյանի անունով WhatsApp-ի կեղծ հաշիվ է բացվել
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Սիրելի՛ ընկերներ, Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի: Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»,- գրել է նա։ —00—ԼԱ