Արթուր Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով

Արթուր Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով

2 դեկտեմբերի 2025 – 12:08 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է։ Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«2025 թվականի նոյեմբերի 10-ին բողոքարկել էինք դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով մերժվել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերացման հստակ հիմնավոր միջնորդությունը: Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր կարգով քննության էր առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Պապոյանի կողմից: 2025 թվականի հուլիսի 8-ից ապօրինի կալանավորված ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով:

Իհարկե, նման խափանման միջոցը բնավ մեղմ չէ:

Հստակ պետք է արձանագրել, որ օրինաչափ է այն, որ դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը փաստաբանական համայնքում միշտ բարձր է եղել ու միշտ բարձր է»։

Արթուր Սարգսյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով։

Leave a Comment