Կանանց Հայաստանի Մ19 հավաքականն ավարտել է պայքարը Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականն ավարտել է պայքարը Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում։ Երրորդ տուրում մեր աղջիկները 0-1 հաշվով պարտվել են Կիպրոսի Մ19 թիմին։ Հայաստանի Մ19 հավաքականը նախորդ երկու խաղում պարտվել էր Չեռնոգորիայի (0-5) ու Սերբիայի (0-3) հասակակիցների թիմերին։

«Լավ փաստաթո՞ւղթ էր, թե ոչ». 2019-ի փաթեթը ԱԺ-ում դարձավ տարբեր մեկնաբանությունների պատճառ

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր պատասխանեց բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո ամենաշատը հնչող հարցին՝ ի վերջո, ո՞րն է եղել պաշտոնական Երևանի պատասխանը 44-օրյա պատերազմից առաջ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած վերջին առաջարկներին: «Փաստաթղթերի սեղմագիրն է, նոր առաջարկ չէ, Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը գնահատման փուլում է եղել», – ասաց նա: Ռուբեն Ռուբինյանը, որը նաև … Read more

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ վաղուց մրցակից չեն

«Եթե 2021-ին ընտրություններ էր, խորհրդարանական ընդդիմություն էր, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով և ինչ-որ առումով դեռ կարելի էր քաղաքական մրցակից համարել, իմ կարծիքով, մրցակից չեն այլևս, շատ վաղուց մրցակից չեն», – նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին համոզմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ, պետք է արմատախիլ անել»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ, պետք է արմատախիլ անել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռարկել քրեական մշակույթն արմատախիլ անելու համար»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե երկրում քրեական բարքերի առատությունը խնդիր է ամբողջ հասարակության համար։ «Դա գալիս է … Read more

Քննարկվել են կանաչ ջրածնի զարգացման միտումները նորագույն տեխնոլոգիաների կիրառության համատեքստում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը դեկտեմբերի 1-3-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում մասնակցել է Կանաչ ջրածնի գագաթնաժողովին (Green Hydrogen Summit Oman 2025)։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:   Միջոցառումը միտված էր միավորելու հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, կանաչ ջրածնի ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կանաչ ջրածնի զարգացման միտումները նորագույն տեխնոլոգիաների կիրառության համատեքստում: … Read more

Գողության և թմրամիջոց պահելու դեպք է բացահայտվել

ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները նոյեմբերի 28-ի ժամը 22․30-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է գողացված հագուստ: Անձնական խուզարկությամբ 39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներ, հեղուկով տարա և էլեկտրական կշեռք։ Տղամարդը և … Read more