Էջմիածնի Մայր Տաճարը քրիստոնյա աշխարհի ամենանշանակալից տաճարն է։ Նրա տեղում կանգնած է եղել Անահիտ աստվածուհուն նվիրված հեթանոսական տաճար, որի վրա էլ չորրորդ դարի սկզբին կառուցվեց Մայր Տաճարը՝ խորհրդանշելով խորհրդանշելով քրիստոնեության հաղթանակը։
Մայր Տաճարը միայն 17-րդ դարում է պարսպապատվել, երբ համեմատաբար խաղաղ է եղել Հայաստանը։ Մինչ այդ այն ենթարկվել է տարբեր հարձակումների. խորհրդային տարիներին տաճարի տարածքում գտնվող պատմական շենքերը ծառայեել են բանակին, դրանք վերածվել են պահեստի, ինչի հետևանքով քայքայվել ու մաշվել էին։
Միջնադարից սկսած Վաղարշապատում տարբեր կառույցներ են ավելացել, որի պատճառով Մայր տաճարն այսօր ներառում է տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ոճեր։
Քաղաքից պահպանվել են 17-20-րդ դարերի յուղանկարներ, հին լուսանկարներ։ Տարբեր կաթողիկոսների ջանքերով Մայր Աթոռի տարածքում կառուցվել են նոր շենքեր, իսկ հները նորոգվել են՝ պահպանելով ինքնատիպ ճարտարապետական լուծումները։ Դարեր շարունակ այստեղ գործել են երեք կրթական հաստատություններ, որոնք դաստիարակել են ապագա հոգևորականների սերունդները։