Գրիգորյանը շարունակում է մանիպուլացնել, թե ֆաքթչեքինգ է արել ու իրենց հայտնաբերած աղյուսակում Ադրբեջանինը առաջին 60-յակում է, Հայաստանինը՝ 2-րդ 60-յակում, հետևաբար ես «մոլորեցրել եմ»․ Սաֆարյան

 

Ստյոպա Սաֆարյանը գրել է․

Չէ, սա իրոք խենթանոց է։
Սիվիլնեթի «Ֆաքչթեքինգի» առաջրկա դարձած գրառման մեջ գրել էի, որ տարիներ առաջ բանակների վարկանիշային աղյուսյակում պատկերավոր ասած՝ Ադրբեջանի բանակը 1-ին քառասյունյակում է եղել, Հայաստանինը՝ 4-րդ քառասյունկայում, Սիվիլնեթի լրագրող Անի Գրիգորյանը շարունակում է մանիպուլացնել, թե ֆաքթչեքինգ է արել ու իրենց հայտնաբերած աղյուսակում Ադրբեջանինը առաջին 60-յակում է, Հայաստանինը՝ 2-րդ 60-յակում, հետևաբար ես «մոլորեցրել եմ»։ Մանավանդ որ ինքը փորձել է գտնել, թե ես ինչ զեկույց եմ օգտագործել, բայց չի կարողացել գտնել․․․
Աստծու սիրուն, եթե ես կոնկրետ հորիզոնականներ գրած լինեի, ինքն էլ հայտնաբերած լիներ տաևրիներ առաջ իմ գործածած վարկանիշային աղյուսակը ու դրա հիման վրա պարզած լիներ ճշգրիտ հորիզոնակնները, այլ ոչ թե այն, ինչ իր ձեռքի տակ է ընկել, համացանցից, գոնե կասեի՝ սուտս բռնել է, ֆաքթչեքինգ է արել։ Բայց ո՞վ է տեսել, որ, օրինակ, ֆաքթչեք անեն «միջակայքերը»՝ 1-ին քառասյունյա՞կ, թե առաջին 60-յակ, երկրորդ 40-յա՞կ թե 2-րդ 60-նյակ, երբ իրականությունն ավելի սարսափելի է, որ հենց իր հայտնաբերած աղյուսակում Հայաստանի ու Ադրբեջանի բանակների ռազմական կարողության տարբերությունը 2016թ․ եղել է 30 հորիզոնական․․․ Առավել էական է բանակներին վերագրված ինդեքսների տարբերությունը․․․
Իսկ իմ գրառումն ու նրա շեշտադրումը վերաբերում էր մեր ու ադրբեջանական բանակների միջև ռազմական բալանսի մեծ խախտմանը, որն առաջացել էր, քանի որ Սիվիլնեթի երբեմնի, եթե ոչ նաև այժմյան սեփականատեր Վարդան Օսկանյանը 1999-ի վերջին հայտարարեց, թե Հայաստանը /հասկացեք նաև նրա բանակը/ կարող են 100 տարի զարգանալ նաև փակ սահմանների պայմաններում։ Ահա, Օասկանյանի գովերգած փակ սահմանների ու քոմփլիմենթար քաղաքականության պայմաններում մենք հորիզոնականներ էինք իջնում, Ադրբեջանն իր «բաց սահմանների» ու բազմաազիմուտ քաղաքականության պայմաններում դիրքեր բարելավում։
Պարզվում է, կայքի ֆաքթչեքերի համար ոչ թե գրառման մեջ կարևոր է եղել բանակների միջև ահռելի խզումը, այլ «միջակայքը»՝ ես մինչև 40-նն եմ վերցրե՞լ, թե մինչև 60-ը․․․ Ես 10-ից ավել երկրներին քառասյունակներով եմ բաժանել, թե 60-յակներով․․․․ Մոլորեցրել եմ․․․
Ու նաև կոչ է արել փորձագետներիս, հանրային գործիչներս մեր գրառումներում օգտագործել այնպիսի փաստեր, որպեսզի․․․ իրենք կարողանան դա գտնել․․․
Լավ է կոչ չի արել, թե ինչպես վերլուծել իրադարձությունները, ռազմավարական ու ռազմական բալանսները․․․
Այս խենթանոցին էլ չէի անդրադառնա, եթե չլիներ լրագրողի բորբոքված գրառումն ու ևս մեկ սրտաճմլիկ նյութ։
Հանգիստ եղեք․ հետազոտություն լինելու է, թե ինչպես Ձեր Վարդան Օսկանյանի և արտաքին քաղաքականությունն ընդհանուր ղեկավարող Ռոբերտ Քոչարյանի օրոք «փակ սահմանների» պայմաններում հայակական բանակը ետ մնաց ադրբեջանականից, մինչ իշխանությունները վերջինիս մասին կիլդիմ մուլտիկներ էին նկարում։
Այս պահին բավարարվեք այսքանով։
Ես հասկանում եմ, որ այլևս լրագրողի կամ ֆաքթչեքերի լեյբլի ներքո չի թաքցվում կամ այլևս հնարավոր չէ թաքցնել քաղաքական կողմնրոշումները և շահագրգռությունները․․․ ՀԷՑ-ի ճակատամարտի կամ Հովհանավանքի պատարագի հերոսները վկա․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment