Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Վարչապետը և դեսպանները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող հարցերին։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
