Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Նոյեմբեր 11,2025 13:43

Հակակոռուպցիոն դատարանում Կարապետ Բադալյանի (լուսանկարում) նախագահությամբ ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօր նշանակված դատական նիստը հետաձգվեց։

Նախորդ դատական նիստում ներկայացվել էին ծավալուն հարցադրումներ եւ այդ հարցադրումների պատասխաններն էլ ներկայացվել էին ծավալուն եղանակով։ Հետեւաբար, որպեսզի կողմերը ծանոթանան դրանց, դատական նիստը գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով, առանց կողմերի առարկության, հետաձգվեց:

Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 26-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment