օգոստոսի 15-ից մինչ օրս որևէ Դատարան չի արձանագրել տնտեսական բնույթի մեղադրանքներով, նույնիսկ հիմնավոր կասկածը, իսկ վերջին դատական ակտով քննչական մարմնին տրամադրվել էր ՄԵԿ ԱՄԻՍ, որն այլևս խախտվել է. Արամ ՎԱրդևանյանը՝ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդման մասին

Քննչական կոմիտեի նախագահն օրերս անդրադարձ էր կատարել Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդմանը:

Ցանկանում եմ մի քանի արձանագրում կատարել.

1) Սամվել Կարապետյանին մեղսագրվող իրավաբանությունից դուրս <<կոչերի>> դրվագը պարզ չէ ինչպես, կամ ինչ իրավական մեխանիզմով ՄԻԱՑՎԵԼ Է տնտեսական բնույթի՝ վերջինիս հետ ոչ մի կերպ չառնչվող վարույթներին: Միաժամանակ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը ուղիղ ամրագրում է վարույթների ԱՆՋԱՏՄԱՆ հնարավորությունը: Ի դեպ, ԱՆՋԱՏՄԱՆ դատավարական գործողություններ իրավապահների կողմից կատարվում է բազմաթիվ անգամներ: Ի դեպ միջնորդություն ԱՆՋԱՏՄԱՆ վերաբերյալ ներկայացվել է հենց մեր կողմից, քանի որ մենք չենք հավատում, որ Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 17-ի ֆեյսբուքյան արդարադատության, քաղաքական հետապնդման և Սամվել Կարապետյանի 135 օրից ավելի ապօրինի կալանքի պայմաններում, կարող է դադարեցնել այս հետապնդումը, սակայն կարևոր է, որ նախաքննական գաղտնիքին, դռնփակ նիստերին՝ վերջ տրվի: Նման մեծ քննչական խումբը (53 քննիչ) մեզ նույնիսկ պատասխան մինչ օրս չի տրամադրել:

2) Ի դեպ <<Մեր Ձևով>> արտահայտությունը հանցանք որակելու դրվագով՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը ՀԻՆԳ ԱՄԻՍ Է: 2025 թվականի հունիսի 17-ին հարուցման պայմաններում, այդ ժամկետն առաջիկա օրերին լրանում է: Տնտեսական բնույթի մեղադրանքները ներկայացվել են այս ժամկետի հաշվարկին միջամտության և ամեն կերպ ապօրինի կալանքի արհեստական, անհիմն հիմքեր ստեղծելու նպատակով: 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչ օրս որևէ Դատարան չի արձանագրել տնտեսական բնույթի մեղադրանքներով, նույնիսկ հիմնավոր կասկածը, իսկ վերջին դատական ակտով քննչական մարմնին տրամադրվել էր ՄԵԿ ԱՄԻՍ, որն այլևս խախտվել է: Ակնհայտ է, որ Դատարանի որոշումը չի հարգվել իրավապահների կողմից

3) Ակնհայտ է, որ իրավապահներն ակնկալում են աջակցություն Վճռաբեկ դատարանից: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, սակայն Վճռաբեկ դատարանը եթե այդ որոշումը չկայացնի մինչև նոյեմբերի 11-ը, ակնկալվող «աջակցությունը» կիմաստազրկվի:

Մյուս կողմից Վճռաբեկ դատարանը, երբեք վարույթ ընդունելու պայմաններում նման կարճ ժամանակահատվածում որոշում չի կայացրել:

Հետևությունները թողնում եմ մեր հանրությանը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Leave a Comment