Արցախցի Արսենը չի համակերպվել հայրենիքի կորստի հետ, նա ինքնասպան է եղել

«29-ամյա Արսեն Թևոսյանն Ասկերանի շրջանի Պատարա գյուղից էր: Արսենն ընտանիքում, շրջապատում սիրված, հարգված, անչափ բարի և համեստ, աշխատասեր երիտասարդ էր»,-գրում է «Նորություններ Արցախից» էջը:

Լրագրող Անի Գևորգյանն էլ գրում է, որ արցախցի երիտասարդն ամուսնացած էր, երկու մանկահասակ երեխա ուներ. «Չի համակերպվել հայրենիքի կորստի հետ, սոցիալական խնդիրներ չի ունեցել. ժրաջան աշխատել է: Սա՞ է խաղաղությունը…»:

Արսեն Թևոսյանը որոնվում էր։

 Գտել են նրա անշնչացած մարմինը։

Նախնական տեղեկություննրով՝ նա ինքնասպանություն է գործել։

Leave a Comment