
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, նախօրեին կայացած համաժողովի ընթացքում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։
«Այդ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջվեց դեպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հարցրեց նրան,- «ինչո՞ւ դադարեցրեցիք հայերի դեմ հարձակումը։ Չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր», – ըստ Ուիթկոֆի հարցրել է Թրամփը։ «Ես այդքանն էի ուզում՝ այն ինչ գրավել էին հայերը», – ըստ Ուիթկոֆի պատասխանել է Ալիևը։
Սպիտակ տան բանագնացի խոսքով՝ այդ զրույցին ներկա է եղել նաև Հայաստանի ղեկավարը։ Ճիշտ է, Ուիթկոֆը Նիկոլ Փաշինյանին անվանել է,- «Հայաստանի նախագահ»։