Սահմանադրության փոփոխությունը օրակարգում է Ադրբեջանի պահանջով. հարց է՝ Անկախության հռչակագրի հղմանը իշխանությունը դիպչելո՞ւ է, թե՞ ոչ. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրում է. «Արդարադատության նախարարը կրկնում է, որ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանում օրակարգային է 2018-ից հետո եւ այն ոչ մի երրորդ երկրի պահանջ չէ:

Շատ լավ, առաջնորդվենք այդ տրամաբանությամբ: Այդ դեպքում կա թերեւս մի պարզ ցուցիչ՝ Անկախության հռչակագրի հղումը: Եթե Սահմանադրության փոփոխությունը թելադրված է ներքին օրակարգից բխող անհրաժեշտություններով, ապա որեւէ կերպ չպետք է «տուժի» Անկախության հռչակագրին արվող հղումը: Որովհետեւ, գիտենք, որ հենց այդ հղումն է Ադրբեջանի մատնացույց արած խնդիրն ու պահանջը:

Ըստ այդմ, կա պարզ մի հարց՝ հռչակագրի հղմանը իշխանությունը դիպչելու՞ է, թե՞ ոչ: Ինքնին այն, որ այդ հարցում չկա միարժեք «ոչ» պատասխան, իսկ Անկախության հռչակագիրն էլ բարձր մակարդակով «վերահռչակվել» է կոնֆլիկտային կամ կոնֆլիկտահեն, դա արդեն իսկ վկայում է, որ ներքին օրակարգի մասին հավաստիացումները պարզապես քող են, ընդ որում խիստ թափանցիկ:

Իսկ Սահմանադրության փոփոխությունը օրակարգում է Ադրբեջանի պահանջով»:

 

 

Leave a Comment