Պերեսը խառնվել է Վինիսիուս — Ալոնսո կոնֆլիկտին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը այցելել է թիմի մարզաբազա՝ հաշտեցնելու հարձակվող Վինիսիուս Ժունիորին և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, ովքեր դադարել են շփվել միմյանց հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով COPE-ին։

Աղբյուրի տվյալներով՝ Վինիսիուսն ու Ալոնսոն դադարել են խոսել այն բանից հետո, երբ Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) Ալոնսոն 72-րդ րոպեին փոխարինել է բրազիլացուն, ինչն առաջացրել է Վինիսիուսի բացասական արձագանքը, որը նա արտահայտել է հրապարակայնորեն։

Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո Վինիսիուսը հրապարակել էր ներողություն խնդրող հաղորդագրություն՝ ուղղված ակումբին, թիմակիցներին և նախագահին, սակայն չէր նշել Ալոնսոյին։

Leave a Comment