Հոկտեմբեր 30,2025 23:20
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դուբայ քաղաքի գործադիր տնօրեն Մարվան Ահմեդ Բին Ղալիտայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի և Դուբայի միջև համագործակցության հնարավորությունները՝ հատկապես քաղաքային թվայնացման, նորարար տեխնոլոգիաների և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ոլորտներում։
Երևանի քաղաքապետը նշել է, որ Դուբայի տպավորիչ զարգացումն ու առաջադեմ տեսլականը ոգեշնչող օրինակ են աշխարհի շատ քաղաքների համար։
Տիգրան Ավինյանը նաև համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների գործընկերությունը կնպաստի նոր նախաձեռնությունների իրագործմանը, փորձի փոխանակմանը և քաղաքային զարգացման նոր որակի ձևավորմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: