Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում արժանացել են «Եվրասիա» միջազգային առաջին մրցանակի

30 Հոկտեմբերի 2025, 13:30

Մոսկվայում տեղի է ունեցել «Եվրասիա» առաջին միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակներում մրցանակների են արժանացել նաև Հայաստանի ներկայացուցիչները: «Սրտի գործ. սովորեցնել» մրցանակը ստացել է Միքայել Մարտիրոսյանը: Իսկ «Սրտի կանչով» անվանակարգում նշվել է հայկական բնապահպանական կրթական «Մաքրապատում» հասարակական կազմակերպությունը (հիմնադիր՝ Հակոբ Միկոյան):

«Այն, ինչով զբաղվում է «Եվրասիա» ավտոնոմ ոչ առևտրային կազմակերպությունը, լավ խնդիր է՝ զբաղվելու մեր ժողովուրդների պատմական ձգտման մշակմամբ։ Բարի գործ է մարդկանց միավորելը, որպեսզի նրանք կարողանան քննարկել իրենց կիսած ընդհանուր արժեքները: Քննարկել ընդհանուր տեսլականը, թե ինչպես պետությունները պետք է համատեղ ապրեն և համագործակցեն: Քննարկել, թե ինչպես կարելի է առանց միմյանց շահերը ոտնահարելու միասին շատ կարևոր նախագծեր իրականացնել»,-ասել է մրցանակաբաշխությանը ներկա ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բարերար և «Եվրասիա»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Իլան Շորն իր հերթին նշել է, որ մրցանակը կարևոր իրադարձություն է մայրցամաքի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում:

«Այն ընդգծում է տարբեր ոլորտներում ունեցած ակնառու ձեռքբերումները և ծառայում է որպես միասնության և համագործակցության խորհրդանիշ։ Մենք տեսանք բազմաթիվ տաղանդավոր մասնակիցների տարբեր երկրներից, ինչն ընդգծում է մեր մշակութային ժառանգության բազմազանությունն ու հարստությունը։ «Աշխարհի լեզու» անվանակարգում մրցանակի հանձնումը հատկապես նշանակալի է, քանի որ ռուսերենը հետխորհրդային տարածքի երկրներում հաղորդակցության և փոխըմբռնման կարևոր գործիք է», — նշել է Շորը:

Պատվավոր հյուրերն ու պարգևատրողներն էին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ռեժիսոր, Եվրասիայի երկրների «Եվրասիա-Կինոֆեստ» երկրորդ միջազգային կինոփառատոնի նախագահ Ջանիկ Ֆայզիևը, Պետդումայի պատգամավոր, եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան, Պետդումայի պատգամավոր, ՌԴ նախագահի հումանիտար ոլորտում պետական քաղաքականության վարչության պետ Վլադիմիր Բոչարնիկովը և այլք:

Մրցանակը սահմանվել է «Եվրասիա»-ի կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համատեղ: Այն ուղղված է ավանդական արժեքների, մշակույթի, կրթության, կամավորության, ժողովրդական դիվանագիտության և պատմական ճշմարտության պահպանման ոլորտներում Եվրասիայի երկրների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ճանաչմանը: Մրցույթին ստացվել է ավելի քան 3700 հայտ 27 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից, Իսպանիայից և այլն: «Եվրասիա» մրցանակի մրցանակային ֆոնդը կազմել է 25 մլն ռուբլի: Բացի ֆինանսական աջակցությունից, հաղթողները կստանան մենթորական, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն իրենց նախագծերի հետագա զարգացման համար:

Leave a Comment