Արմավիրի մոտակայքում կամուրջը փոխարինվել է 15 ժամում — Հայաստանի Հանրային Ռադիո

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Արմավիր քաղաքի մոտակայքում նախօրեին փոխարինել է ավելի քան մեկ դար ծառայած կամրջային կառույցն ընդամենը 15 ժամում, ինչի շնորհիվ հնարավոր եղավ նվազագույնի հասցնել գնացքների երթևեկության գրաֆիկի փոփոխությունները, հայտնում են ընկերությունից։

Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ ապամոնտաժվել և վերականգնվել է ոչ միայն կամրջային կառույցը, այլև գիծը, կոնտակտային ցանցը և այլ հաղորդակցական համակարգեր։

«Ինժեներական կառույցների վրա իրականացվող շինարարական աշխատանքները պահանջում են հարյուրավոր աշխատակիցների՝ ինչպես ՀԿԵ-ի, այնպես էլ համագործակցող կազմակերպությունների բարձր մակարդակի կազմակերպված և մասնագիտական աշխատանք։ Բացի այդ, նման աշխատանքների ընթացքում հաճախ առաջանում են գնացքների երթևեկության գրաֆիկի ժամանակավոր փոփոխություններ», ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

2026 թվականի ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է վերակառուցել երեք նմանատիպ ինժեներական կառույց, այդ թվում՝ մեկ մետաղյա կամուրջ։

Leave a Comment