Սահակ Մանուկյանը հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով. ԵՊՀ մամուլի խոսնակ

Aravot.am-ը ԵՊՀ-ից պարզաբանում էր խնդրել, թե ինչ հիմքով են աշխատանքից ազատել դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանին, որին դասախոսության ժամանակ թաքուն նկարել էր ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը:

«Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից եւ նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,- Aravot.am-ին փոխանցեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:

Նաեւ ուղարկեց ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին փոխանցված լուսանկարը, որը համարում են փաստական ապացույց:

ԵՊՀ մամուլի խոսնակը չպատասխանեց մեր այն հարցին՝ արդյոք հենց այս նկարն է թաքուն նկարել եւ ռեկտորին փոխանցել պատգամավորի դուստրը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment