«Ասել, թե կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է». Պապիկյանը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին

Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ զինծառայության ժամկետը կրճատելու շուրջ հնչող քննադատություններին, մասնավորապես, որ այս քայլով իշխանությունը 2026 -ի ընտրություններից առաջ փորձում է հաճոյանալ ժողովրդին՝ վտանգի տա դնելով երկրի պաշտպանունակությունը:

«Այս միտքը նոր միտք չէ, խորհուրդ կտամ նրանց, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական գործողությունների մեջ, կարդան կառավարության ծրագիրը: Այդ ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության 5-ամյա հատվածում, պայմանագրայիններին ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը», – նշեց Պապիկյանը՝ շարունակելով, – «երկրորդ փաստաթուղթը՝ «Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգը», այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել: Սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա: Եվ իհարկե ամեն ինչ կախված պիտի լիներ, թե մեզ արդյոք հաջողվում է այս տարիների ընթացքում պայմանգարայինների թվաքկանակը ավելացնել: ԱԺ շուրջ երկուսուկես տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինածառայողներին, 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր: Խոսքը այն մասին է, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ, այդ թիվը հասնում է մի քանի հազարի: Այսինքն խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է»:

Leave a Comment