ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Խորվաթիայի գործող չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ (1-0)։
Երևանյան ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 6-րդ րոպեին հեղինակեց բոսնիացի հարձակվող Նարդի Մուլահուսեյնովիչը։ Խորվաթական ակումբը հանդիպման մեծ մասը (30-րդ րոպեից սկսած) խաղում էր 10 հոգով
Յան Էտեկիի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Նիկո Յանկովիչը։
Այսպիսով, «Նոան» վաստակեց իր առաջին միավորները ԿԼ-ի ընթացիկ խաղարկության լիգայի փուլում։ Երկրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոնը կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեային»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
- «Դինամո Կիև» — «Քրիստալ Փելաս»՝ 0-2
- «Յագիելոնիա» — «Համրուն Սպարտանս»՝ 1-0
- «Կուպս Կուպիո» — «Դրիտա»՝ 1-1
- «Լոզան» — «Բրեյդաբլիկ»՝ 3-0
- «Լեխ» — «Ռապիդ»՝ 4-1
- «Օմոնիա Նիկոսիա» — «Մանց»՝ 0-1
- «Ռայո Վալեկանո» — «Շկենդիա»՝ 2-0
- «Զրինսկի» — «Լինքոլն Ռեդ Իմպս»՝ 5-0
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․