ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի 10-րդ նախարարական հանդիպմանը:
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադրաձել է զարգացման համագործակցության ճարտարապետության խոցելիության և առկա համակարգային բացերի արդյունքում միջին եկամուտ ունեցող երկրների զարգացման հեռանկարների սահմանափակումներին:
Անդրադառնալով միջին եկամուտ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերների հասցեագրմանը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման, ՄԱԿ զարգացման համակարգի ամրապնդման և միջին եկամուտ ունեցող երկրների համար միջազգային զարգացման համագործակցության համակարգի վերափոխման անհրաժեշտությունը:
Ընդգծել է, որ այդ հանձնառությունների իրականացման արդյունքում միջին եկամուտ ունեցող երկրների համար հնարավոր կլինի ապահովել համապատասխան ֆինանսավորում, ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման խթանում, ինչպես նաև երկարաժամկետ դիմակայունությանը և զարգացմանն ուղղված աջակցություն:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: