Նյու Յորքում քննարկվում են COP17-ի կազմակերպման և համագործակցության հեռանկարները


Շարունակվում է իմ աշխատանքային այցը Նյու Յորք։ Այս մասին հայտնում է Շրջական միջավայրի նախարար Համբարձույմ Մաթևոսյանը։


 


Այցի օրակարգում  մի շարք հանդիպումներ են COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում, որոնց ընթացքում գործընկերների հետ քննարկում ենք կազմակերպչական գործընթացները, սպասվող ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։


 


Այսօր հանդիպում ունեցա ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։ 


 


Հանդիպման ընթացքում քննարկեցինք կողմերի համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային տարբեր կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։


 


Առանձնահատուկ շեշտադրեցի ճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։ Քննարկեցինք նաև COP17-ի կազմակերպչական գործընթացը, սպասվող աշխատանքները և նախապատրաստական քայլերը՝  արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։


 


Կարևորեցինք շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։


 


Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ սերտ համագործակցությամբ շարունակել աշխատանքը կայունության ապահովման, բնապահպանական քաղաքականությունների արդյունավետ իրագործման և կլիմայական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»,-նշել է նա։


 

Leave a Comment