🎥 ՀՊԼ․ Շիրակը թրիլերային խաղում պարտության մատնեց 9 հոգով մնացած Արարատին

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 6-րդ տուրում «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում դրամատիկ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ (4։2)։

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Ռաֆիկ Միսակյանը, իսկ 8 րոպե անց Սերգեյ Մանուկյանը կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ 2։0։

«Արարատից» պատասխանեցին Պատրիկ Հանձոնգոն և Մուսա Կանտեն՝ համապատասխանաբար 14-րդ և 36-րդ րոպեներին։ «Արարատցիները» երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին մնացին 10 հոգով․ կոտդիվուարցի Յայա Սոգոդոգոն ստացավ երկրորդ դեղին քարտը և լքեց խաղադաշտը։

Հանդիպման վերջնամասում «Արարատի» ևս մեկ ֆուտբոլիստ հեռացվեց դաշտից․ 90+2-րդ րոպեին Կլինտոն Դոմբիլան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Վարդան Թովմասյանի նկատմամբ՝ ստանալով երկրորդ դեղին քարտն ու իր թիմի դարպասին բերելով 11 մետրանոց։ Այն հստակորեն իրացրեց փոխարինման մտած Լյովա Մրյանը։

Խաղի վերջնական հաշիվը 90+11-րդ րոպեին ձևակերպեց «Շիրակի» կազմում նորամուտը նշող Վարդան Թովմասյանը՝ 4։2։

Այսօր ավելի վաղ կայացած խաղում «Գանձասարը» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին»՝ տանելով առաջին հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում։

Հանդիպման տեսագրությունը․

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment