Հայտնի է պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստը

Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ջեք Գրիլիշը։ Այս մասին տեղեկացնում է առաջնության մամուլի ծառայությունը։

«Էվերթոնի» ֆուտբոլիստն օգոստոսին անցկացրել է 3 խաղ, որոնցում կատարել է 4 գոլային փոխանցում։

Գրիլիշը 2020 թվականի սեպտեմբերից հետո «Էվերթոնի» առաջին ֆուտբոլիստն է, որն արժանացել է այդ մրցանակին։ Նախորդ անգամ «Էվերթոնից» ամսվա լավագույն խաղացող էր դարձել Դոմենիկ Կալվերտ-Լյուինը։

Leave a Comment