Վճիռը կհրապարակվի առավոտյան ժամը 6-ին

Հենց նոր ՀՀ հակակոռուպցիոն դատարանից դուրս եկավ Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդեւանյանը եւ դիմելով բակում հավաքված հարյուրավոր ներկաներին, ասաց, որ դատական նիստն ավարտվել է, վճիռը կհրապարակվի առավոտյան 6-ին:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին այդքան երկար ժամանակ սպասելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 14-ին ժամը 17:30-ին սկսվել էր «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։

Դատարանը ընդմիջել էր քննությունը, սակայն դատարանի բակում հավաքված մարդկանց բազմությունը, թեեւ ուշ գիշերին, ժամեր շարունակ չէր հեռանում՝ սպասելով վճռին: Պարբերաբար «Ազատություն», «Սամվել, Սամվել» գոչելով՝ մարդիկ շարունակում էին սպասել:

Վարդեւանյանի խոսքերից հետո մարդիկ կրկին շարունակեցին «Ազատություն» վանկարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment