Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում․ Նազելի Բաղդասարյան

Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։

Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,-գրել է նա։

Leave a Comment