Թրամփը մոտ օրերս Սպիտակ տանը կարող է ընդունել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին

Վաշինգտոնաբնակ ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով․ «Մի քանի աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին։ Աղբյուրները հայտնում են, որ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին»։

Լրագրողը նաև նկատել է, որ Թրամփի սպասվող հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ կկայանա նույն օրը, երբ լրանում է Պուտինի համար սահմանած նրա վերջնաժամկետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված է» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինից, հետևաբար կրճատում է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար վերջնագիր ներկայացնելու վերջնաժամկետը՝ 50 օրվա փոխարեն տալով 10-12 օր։

 

Leave a Comment