«Ես այդ թվականներին ուսանող, ակտիվիստ էի։ Ինձ նենց հետաքրքիր էր՝ ես ինչո՞վ էի զբաղված 2016-ի սեպտեմբերի 27-ին, երբ պարոն Օհանյանի տունն էր լվացվում՝ ավելի իրավական սլենգով ասած»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Նա նշեց՝ պարոն Մինասյանն ասում է՝ սպասարկել է հանրային շահը․ «Ես չգիտեմ՝ Դուք ծանր հանցագործ էիք, միջին ծանրության հանցագործ էիք, վարչական իրավախախտում է տեղի ունեցել, թե ինչ, բայց ես զգում եմ՝ ինչ-որ բան ստեղ էն չի, ես չեմ կարողանում պարոն Օհանյանի տունը երևակայել՝ որպես հանրային շահ։ Եթե Դրախտիկ գյուղի դպրոց լիներ Սևան ազգային պարկում սխալմամբ կառուցված, ու դուք էդ դպրոցի սպիտակեցմամբ զբաղվեիք, դատախազն ասեր՝ ներկայացնում եմ պարոն Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսենք, ես կմտածեի՝ հարյուրավոր շրջանավարտներ կային, խոսքի մի թուղթ էլ լավ չի ստորագրել, բայց հանրային շահ է սպասարկել։ Ուզում եմ տեսնել այն հանրությանը, որի շահը Սեյրան Օհանյանի ամառանոցն է եղել»։
Թագուհի Ղազարյանն ասաց՝ դատախազի միջնորդությանը կողմ է արտահայտվելու։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: