Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը — Armsport.am

Հեղինակավոր Goal պորտալը քառորդ եզրափակչից առաջ թարմացրել է ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշը։

Առաջատարն այժմ ոսկե թրեբլ նվաճած ՊՍԺ-ն է, որը գլխավոր ֆավորիտի կարգավիճակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունից հետո։

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը 1/8-րդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց Թուրինի «Յուվենտուսին»։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»։

Նրանց հաջորդում են «Ֆլումինենսեն», «Բավարիան», «Ալ-Հիլալը», «Պալմեյրասը» և Դորտմունդի «Բորուսիան»։

Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ փուլը կմեկնարկի այսօր՝ հուլիսի 4-ին, «Ֆլումինենսե» – «Ալ-Հիլալ» խաղով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Leave a Comment