ԱԱԾ դիմակավորված ծառայողները ձերբակալեցին «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանին, իսկ մինչ այդ խուզարկում էին նրա կեցավայրը:
Քաղաքացիները սրբազանին տանելիս նրա անունն էին վանկարկում: Բագրատ Սրբազանն ասաց, որ իրեն կալանքով հնարավոր չէ վախեցնել ու իրեն տանելիս այս խոսքերով դիմեց Փաշինյանին. «Ինչ էլ որ անես, չես կարող մեզ դուրս բերել մեր ճանապարհից, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացի, կգանք»
Բացի Բագրատ Սրբազանից ԱԱԾ-ն կալանավորեց նաեւ նրա աջակիցներից Մովսեսին եւ այլ հավաքվածների: Մինչ այդ փաստաբան Հովհաննես Խուդոյանին էլ թույլ չտվեցին մտնել կեցավայր եւ տեսակցել Բագրատ Սրբազանի հետ:
ԱԱԾ ծառայության ներկայացուցիչները սրբազանի կեցավայրից ինչ-որ պարկեր հանեցին, լրագրողներին պարզաբանումներ չտրվեցին:
Տեսանյութն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
