Անցած երեք օրում բացահայտվել է 215 հանցագործություն • Tribune.am

Հունիսի 6-ից 9-ը բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 3 դեպք, բնակարանային գողության 1 դեպք:

Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Հայտնաբերվել է 6 անհետ կորած:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 17 դեպք։

Անցած 1 օրում գրանցված 40 ավտովթարի հետևանքով  1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment