«Ալբանիայի կադրերը տեսանք, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, կուչ եկած, ոնց որ ծառան տիրոջ առջեւ հարաբերություններ են ձեւավորվել»

«Մենք 2021 թվականից ասում ենք՝ արժանապատիվ խաղաղության մասին։ Ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Ես չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել»,- մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը մարդն է, որը պարտության խորհրդանիշ է, մարդ, որի աչքը վախեցած է ամեն ինչից եւ փորձում է ամեն գնով փրկել ինքն իրեն։ Նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը, Քոչարյանի խոսքով, չի կարող մտածել ազգային շահերի մասին։

«Չեք տեսնո՞ւմ՝ ինչ է ուզում այս մարդը։ Ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է ինքն իր քաղաքական հեռանկարը շարունակի, եւ սա խաղաղության հետ որեւէ առնչություն չունի։ Այն կադրերը, որոնք տեսանք, թե ինչ է տեղի ունեցել Ալբանիայում, ուղղակի խայտառակություն են։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, կուչ եկած, ոնց որ ծառան տիրոջ առջեւ հարաբերություններ են ձեւավորվել»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը ձախողված առաջնորդ է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment