Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային․ Գերմանիայի արտաքին գործերի նախարար – HayqNews

Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային հրադադարի ռեժիմի բացակայության դեպքում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է Lenta-ն։

«Գերմանիաm միշտ հստակ ցույց է տվել իր պատրաստակամությունը սպառազինությունների հետագա մատակարարման հարցում։ Եթե բանակցությունները չսկսվեն և հրադադարի ռեժիմն ուժի մեջ չմտնի, ապա Գերմանիան, գրեթե, հաստատ պատրաստ կլինի տրամադրել օգնության հետագա փաթեթներ։ Ես դրանում ոչ մի կասկած չունեմ», – ասել է նա։

Նա նաև նշել է Գերմանիայի խորհրդարանի պատրաստակամությունը՝ ընդունելու Ուկրաինային 3 մլրդ եվրո արժողությամբ օգնության ևս մեկ փաթեթ:

Leave a Comment