Ուկրաինայում 30-օրյա զինադադարով կսկսի պատերազմի ավարտի գործընթացը. Քելլոգ – HayqNews

Ուկրաինայում 30-օրյա հրադադարով կսկսի պատերազմը դադարեցնելու գործընթացը, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

«30-օրյա համապարփակ (օդային, ցամաքային, ծովային, ենթակառուցվածքային) հրադադարը կսկսի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ և ամենաերկար պատերազմի ավարտի գործընթացը։ Ինչպես նախագահը բազմիցս ասել է, դադարեցրեք սպանությունները՝ հիմա», – ասաց նա։

Քելլոգը նման մեկնաբանություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի գրառման վերաբերյալ, որն այսօր հաղորդել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարների հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Կիևում կայացած հանդիպման ժամանակ։

Leave a Comment