
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00, դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։