
Հակոբ Բադալյանը գրում է․
«Հայաստանի որեւէ պաշտոնյա, թե գործադիր, թե օրենսդիր իշխանության մակարդակով, չի այցելել Իրանի դեսպանատուն ու գրառում չի արել մարտի 4-ին եւ 5-ին բացված սգո մատյանում:
Այստեղ թերեւս ամեն ինչ պարզ է՝ «ինքնիշխանության գագաթնակետ»:
Ինձ հետաքրքիր է այլ հարց, թե այդ երկու օրերին արդյո՞ք խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաների, եւ ընդհանրապես՝ ընտրական մեծ հավակնություն ունեցող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ այցելել են ու գրառում արել սգո մատյանում:
Լրահոսում ինքս տեսել եմ Գագիկ Ծառուկյանի այցը, ինչպես նաեւ Ապրելու երկիր կուսակցության ղեկավարների այցը Իրանի դեսպանատուն: Բացարձակկապես չեմ կարող ասել, որ այլ այցեր չեն եղել: Ինքս չեմ տեսել, բայց դա չի նշանակում, որ չեն եղել:
Հետեւաբար անում եմ հարցադրումը՝ արդյո՞ք եղել է այլ քաղաքական ուժերի առաջատար գործիչների այց: Եթե չի եղել, ապա ինչու՞»: