Մարսելի քաղաքապետը թույլ չի տվել Քանյե Ուեսթին համերգ տալ քաղաքում

Ֆրանսիայի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Մարսելի քաղաքապետը չի ցանկանում, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը գտնվի իր քաղաքի մոտակայքում․ գրում է Euronews-ը։

Քաղաքապետ Բենուա Պայան դեմ է արտահայտվել Ուեսթի այցին, այն բանից հետո, երբ երգիչը հայտարարել է հունիսի 11-ին Vélodrome մարզադաշտում նախատեսված համերգի մասին։

«Ես հրաժարվում եմ թույլ տալ, որ Մարսելը դառնա ատելություն և նացիզմ խրախուսողների շոու-հարթակ։ Քանյե Ուեսթը ողջունելի չէ Vélodrome-ում», – X-ում հրապարակված հաղորդագրության մեջ ասել է Պայան։

Leave a Comment