
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում նշել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել Ռուսաստանի հետ պատերազմը։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Ըստ տեղեկությունների՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար և ասել, որ միայն Թրամփը կարող է համոզել Պուտինին դադարեցնել պատերազմը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Զելենսկին հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունները տեղի կունենան հաջորդ ամսվա սկզբին։
«Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը հնարավորություն կստեղծի բանակցությունները տեղափոխել առաջնորդների մակարդակ։ Նախագահ Թրամփը աջակցում է քայլերի այս հաջորդականությանը:
Սա բոլոր բարդ և զգայուն հարցերը լուծելու և վերջապես պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է», – գրել է Զելենսկին X-ում։