26 փետրվարի 2026 – 14:58 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 1-ից կենսաթոշակառուները իրենց թոշակները ստանալու են միայն անկանխիկ եղանակով՝ կեսնաթոշակի համար բանկային քարտ չունեցողներին այն կառաքվի մինչև ապրիլի 1-ը: Կանխիկից անկանխիկ վճարման անցումն արդյունավետ կազմակերպելու նպատակով ԱՍՀ նախարարությունը մշակել է որոշման նախագիծ, որը կառավարության նիստում ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանը։
Դեռևս 15,000 թշակաֆու չի անցել անկանխիկ համակարգի, հայտնում է 1lurer.am-ը:
«Նախատեսում ենք սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև ՄՍԾ-ի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրավված լինել: Ամեն ինչը նկարագրված է: Կան որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքացիներին շարունակել կենսաթոշակ ստանալ, որպեսզի որևէ մեկը զրկված չլինի ապրիլի 1-ին իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից»,- ասել է նա:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ վճարման եղանակի փոփոխության գործընթացը շարունակվում է:
«Երբ մենք խոսում էինք այս գործընթացի սկզբի մասին (դեկտեմբերի մասին է խոսքը), ունեինք 50 հազար քաղաքացի: Այսինքն՝ այս 2-3 ամիսների ընթացքում մնացածն ինքնուրույն, մեր ՄՍԾ-ի աջակցությամբ կամ առկա ձևով դիմում գրելով կամ օնլայն ձևով դիմում գրելով արդեն իսկ տեղափոխվել են, և մենք խնդիր ունենք դա անել հնարավորինս շատ, որովհետև մարտի 5-ից դա արվելու է ավտոմատ: Քաղաքացիները ավտոմատ բաշխվելու են այն բանկերի միջև, որոնք համաձայն են մասնակցել այս գործընթացին»,- ասել է նա:
Նախարարը նաև ընդգծել է, որ քանի որ կենսաթոշակները բաշխվել են նախապես, այդ քաղաքացիները անկանխիկ եղանակով ստացել են նաև նոր չափով հաշվարկված կենսաթոշակները։