Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և արտահանման, և ներմուծման հնարավոր պայմաններից․ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը երեկ նման մտահոգություն էր հայտնել։ Արթուր Խաչատրյանը նաև նկատեց՝ փաստաթուղթը իրավական պարտավորություններ չի ենթադրում, հետևաբար այն կարող է վաղը չեղարկվել և հավելեց, որ օգոստոսի 8-ի փաստաթղում, իր գնահատմամբ Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տրամադրել, իսկ Ադրբեջանը Հայաստանին՝ «փոխադարձ առավելություն»։
Ի վերջո՝ ի՞նչ փոխադարձ առավելություն է, երբ ասվում էր՝ անցում՝ անցման դիմաց։ նա նաև ասաց, որ 2026-ի հունվարի 14-ի ստորագրված փաստաթղթով պարզ չի դառնում, թե ՀՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով ի՞նչ պայմաններով են երթևեկելու։ Նա նաև հետաքրքրվեց՝ ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են օգտվել ՀՀ տարածքով անցնող երկաթգծից։
Ինչ վերաբերվում է հունվարի 14-ին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթղթի իրավական ուժին, Փաշինյանն ասաց՝ այն հայտարարություն է երկու երկրների կառավարությունների միջև, այն կանցնի համապատասխան ընթացակարգով և իրավական ուժ կստանա։ Փոխադարձ առավելությունների մասին էլ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ամոթ էլ է, որ դա չենք նկատում։ Հարգելիս, բա որ բենզինի գինը 20 տոկոսով ընկել է։ Դիզվառելիքի տոկոսները ճի՞շտ եմ ասում, որովհետև ես չկամ էդ թվերի մեջ, ո՞վ գիտի։ Ցորեն է ներկրվում Հայաստան, դա փոխադարձ առավելություն չէ՞։ Հիմա Ադրբեջանում հետևում են, ասում են՝ հետաքրքիր է՝ Հայաստանի խորհրդարանում մեկը կնկատի՞, որ փոխադարձ առավելության մի մասն արդեն իսկ ստացվել է»։ Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք իրենց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել Հայաստանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: