ՀՅԴ-ն առաջնահերթ կբանակցի «Հայաստան» դաշինքի հետ – Live News

«ՀՅԴ-ը դաշինքով կմասնակցի 2026-ի ընտրությանը, առաջնահերթ կբանակցենք «Հայաստան» դաշինքի հետ»,-հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ 29-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը։

«ՀՅԴ Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026 թվականի ԱԺ ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափի։ Լիազորել ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունն ու մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»,- ասել է նա։

Սաղաթելյանի խոսքով, իրենք սկսելու են քննարկումներ՝ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ. «Բնականաբար, արժևորելով «Հայաստան» գործող դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է՝ ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք ինչու չէ՝ հավակնություն՝ դաշինքը պահպանելու, ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»,- ասաց նա։

Leave a Comment