Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն ուզում է զավթել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ի՞նչ անի…

Երբ ասում ենք, որ Նիկոլը կործանում է Հայաստանը, դրանք վերացական խոսքեր չեն

 

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն ուզում է զավթել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ի՞նչ անի… Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, իր նման Սատանայի ծառա շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին վաճառի կամ նվիրի՞, ինչպես Արցախի Հանրապետությունը, մեր բազմադարյան եկեղեցիներով, վանքերով, սրբավայրերով հանդերձ վաճառեց կամ նվիրեց, միով բանիվ, պետական դավաճանությամբ հանձնեց Ալիևին, Ադրբեջանին… Ինչպես նույն կերպ՝ պետական դավաճանությամբ, հանձնեց Հայաստանի տարածքները:

Վարկաբեկիչ կոմպրոմատների ուժով կամ ճնշմամբ իր հետևից գցած, Ամենայն հայոց կաթողիկոսին դավաճանած մի խումբ «հոգևորականների» հետ ուզում է զավթել մեր Եկեղեցին, որ ի՞նչ անի, բարենորոգի՞… Քանի՞սն են հավատում սատանայապաշտ Նիկոլի կողմից քրիստոնեական Եկեղեցու բարենորոգմանը…

Այո, «հոգևորականներ» բառը չակերտավորեցի, որովհետև ինձ համար որևէ նշանակություն չունի, որ նրանք այս պահին դեռ կարգալույծ արված չեն, ես նրանց այլևս չեմ ընկալում որպես հոգևորականներ, նրանք ինձ համար դադարել են հոգևորականներ լինելուց: Թե առարկություն ունեն, թող գան ուղիղ եթերում բանավիճելու:

Նրանց, ովքեր դեռ հավատում են, թե Նիկոլը Եկեղեցին ուզում է բարենորոգել, նախ խորհուրդ կտամ նկատի ունենալ և երբեք չմոռանալ, որ չի կարող Եկեղեցու բարենորոգում լինել այն հակասահմանադրական, ավելին՝ հանցավոր ճանապարհով զավթելու միջոցով:

Երկրորդ. խորհուրդ կտամ աչքի առաջ ունենալ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) կողմից բարենորոգման շիրմայի ներքո ու դարձյալ նույն կերպ Սամվել Կարապետյանից զավթված մեկ այլ կառույց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը: Հը, բարենորոգեցի՞ն…

Կարելի է ասել, որ Երևանում ձմեռը, ըստ էության, դեռ չի սկսվել, չկան սառնամանիքներ, դեկտեմբեր ամսվա ջերմաստիճանային իրավիճակը նկատի ունենալով, կարող ենք ասել, որ շատ տաք ձմեռ է, նույնիսկ այսօր, երբ առավոտյան մի քիչ մանրափաթիլ ձյուն եկավ, ուշ երեկոյան, ընդամենը 1 ժամ առաջվա դրությամբ դրսում դրական ջերմաստիճան էր՝ Ցելսիուսի սանդղակով 1 աստիճան, այսինքն՝ էլեկտրական ցանցերը ծանրաբեռնված չեն (էլ չենք խոսում այն մասին, որ բնակչությունը ջեռուցման նպատակով հիմնականում օգտագործում է էլեկտրաէներգիայից էժան գազ): Բայց արի ու տես, որ ՀԷՑ-ում բաժանորդների սպասարկումը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է՝ վթարային անջատումներ, հետո պլանային անջատումներ, հետո դարձյալ վթարային անջատումներ:

Դեկտեմբերի 17-ին, 18-ին էլեկտրաէներգիայի 6-12 ժամյա վթարային անջատումներ են եղել Երևանի Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն և այլ վարչական շրջաններում, նույնը նաև՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում, զուգորդված պլանային անջատումներով:

ՀԷՑ-ի 180 հեռախոսահամարին զանգահարել գրեթե հնարավոր չէ, կարող է, նույնիսկ 20 րոպե անընդմեջ զանգահարես ու չկարողանաս կապ հաստատել, պատճառը՝ հեռախոսագծի ծանրաբեռնվածությունը, անջատումները և բողոքները չափազանց շատ են: Իսկ երբ հաջողվում է կապ հաստատել, փորձում են արդարանալ՝ վթար է: Կարծես վթարն արդարացում է, մինչդեռ պետք է այնպես աշխատել, որ վթար չլինի, մարդկանց, կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց վնաս չպատճառվի, ընդ որում, հաճախ բավական լուրջ վնաս: Պետք է ժամանակին մաշված, փչանալու եզրին գտնվող տրանսֆորմատորները և այլ մասերը, էլեկտրալարերը, հանգույցները ստուգվեն, նորոգվեն կամ փոխվեն, դրանց պատշաճ սպասարկում իրականացվի, որպեսզի վթարներ չլինեն, և ոչ թե վթարների դեպքում արդարանալ նրանով, որ վթար է եղել: Ահա և ձեզ Նիկոլ հայադավի և իր ոհմակի կողմից ՀԷՑ-ի բարենորոգումը:

Անդրադառնանք մեկ այլ ոլորտի՝ բնապահպանությանը: Միայն Ամուլսարի հետ կապվածը բավական է Նիկոլին և իր ոհմակի որոշ անդամների, ներառյալ՝ «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկներին քրեական պատասխանատվության առջև կանգնեցնելու և երկարատև ժամանակով դատապարտելու համար: Բայց հիմա այս մասին չէ, որ ուզում ենք գրել, այլ այն իրողության, որ ձվադրության և որսարգելքի շրջանում Սևանա լճի, ընդգծում ենք, հենց Սևանա լճի սիգը Երևանի նույնիսկ շուկաներում բնապահպանական տեսուչների և ոստիկանների աչքերի առջև ազատորեն վաճառվում էր, ընդ որում, ոչ միայն սիգը, այլև սիգի ձկնկիթը: Մինչդեռ, ինչպես հիշում եք, Նիկոլն իշխանության եկավ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով: Բացեք ձեր աչքերը և վերջապես հասկացեք, որ կեղծ էր այդ ամենը: Նույնը կարելի է ասել նաև Նիկոլի խաղաղության վերաբերյալ: Եթե հայերս Նիկոլի և իր ոհմակի հարցերը չլուծեցինք, կհամոզվենք նաև դրանում:

 

Արթուր Հովհաննիսյան

 

 

 

 

 

Leave a Comment