Լուրեր են շրջանառվում, որ Ճապոնիան դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը անդամակցելու հնարավորությունը. գրում է «Թուրքիան այսօր» թելեգրամի ալիքը: Ալիքը նաև մեջբերում է Ճապոնիայի ծագումով ույղուր փոխարտգործնախարար Արֆիյա Էրի խոսքերը. «Ճապոնիան կարծում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությանը տարբեր կարգավիճակներով մասնակցելը հնարավոր է։ Ճապոնիան խորը մշակութային կապեր ունի թյուրքական աշխարհի հետ։
Մասնավորապես, ես էթնիկ առումով ներկայացնում եմ ույղուր թյուրքերին. մենք նույնպես թյուրքական աշխարհի մաս ենք կազմում։ Այս համատեքստում Կենտրոնական Ասիայի երկրների հետ հաստատված նոր ձևաչափը պատմական քայլ է։ Մենք օգտակար ենք համարում ապագայում ավելի համապարփակ հարաբերություններ հաստատել այլ թյուրքական պետությունների հետ»։